Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը

Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը

 ՀՀ առողջապահության, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների նախաձեռնությամբ վերջերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հայ բժիշկների միջազգային երրորդ համագումարը:

 

Աշխարհի տարբեր երկրներից ու Արցախից ժամանած ավելի քան 600 բժիշկ էր մեկտեղվել` քննարկելու բժշկության ու բժշկագիտության զարգացմանը նպաստող կարևորագույն հարցերը, փոխանակելու կուտակված փորձն ու գիտական նվաճումները, ընդլայնելու տարբեր աշխարհամասերում ապրող հայ գիտնականների ղեկավարության ներքո գործող առաջատար բժշկական և ուսումնական կենտրոնների միջև գոյություն ունեցող կապը, այս ամենն ի նպաստ դնելու մայր հայրենիքի ու Արցախի առողջապահության ոլորտի բարելավմանը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում կարրևորելով համագումարի դերը հայության ինտելեկտուալ կարողությունների համախմբման գործում, նշեց, որ համահայկական նման ժողովներն ու համագումարներն ունեն մեծ ապագա:«Մեզ համար կարևորագույն հանգամանք է այն, որ առողջապահությունը գլոբալացվող բացառիկ ոլորտներից մեկն է, որտեղ համաշխարհային համագործակցությունը խիստ անհրաժեշտ է: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ուժգնությամբ են իրականացվում ինտեգրման գործընթացներն առողջապահության ոլորտում. նկատի ունեմ ստանդարտների ներդրումը, նոր հայտնագործությունների տարածումը: Ուստի համոզված ենք, որ այս համագումարը հնարավորություն կտա բացահայտել բոլոր նորամուծությունները և այդ գիտելիքները ծառայեցնել հայ ժողովրդին»:

 

Համագումարի օրակարգը բազմազան էր. սկսած առողջապահության կազմակերպումից մինչև նեղ մասնագիտական խնդիրներ: Դա վկայում է այն մասին, որ հայ բժիշկները և առողջապահության մասնագետներն այսօր թափանցել են առողջապահության համակարգի բոլոր ոլորտները: 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել մի շարք համարձակ բարեփոխումների. անվճար ծննդօգնություն, մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկում, շտապ բուժօգնության ծառայության որակի բարելավում, համաֆինանսավորման ներդրում և այլն:

 

Համահայկական այս համաժողովների ավանդույթը մայր հայրենիքի բժշկագիտության զարգացման և այն տարածաշրջանային առաջատար կենտրոն դարձնելու զորեղ լծակ է:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ